18:46 , 13 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Իտալիայի Վենետիկ քաղաքում այսօր` սեպտեմբերի 13-ին, սկսված ցուցադրական դատի ժամանակ դատարանը Դոնբասում կատարած հանցագործությունների համար մեղավոր է ճանաչել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Բարաք Օբամային և Պյոտր Պորոշենկոյին, ինչպես նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ղեկավարներին:
Այս ոչ պաշտոնական դատական նիստի մեկնարկը տրվել էր տեղական ժամանակով 10:00-ին: Այս կերպ Վենետիկի բնակիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Եվրոպան աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է Դոնբասում: Ինչպես նշում են կազմակերպիչները, եվրոպական մամուլը միայն կրկնում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հայտարարությունները: Իսկ այդ ընթացքում շատ եվրոպացիներ գաղափար չունեն Դոնբասի գոյության և ողբերգության մասշտաբների մասին: