Իսլամական ծայրահեղ արմատական ներկայիս դրսևորումները շատ ավելի վտանգավոր են. Գրիգորյան


18:34 , 13 սեպտեմբեր, 2014

Իսլամական ծայրահեղ արմատական ներկայիս դրսևորումները շատ ավելի վտանգավոր են. ԳրիգորյանPanorama.am-ը գրում է․

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններն աննախադեպ էին իրենց բնույթով: Երկիր մոլորակի ամենահզոր տերությունը՝ ԱՄՆ-ն ենթարկվեց հարձակման իսլամական արմատական կառույցի՝ «ալ-Կաիդա»-ի կողմից, ընդ որում, հարձակումը տեղի ունեցավ Միացյան նահանգների տարածքում և երկրի կարևորագույն օբյեկտների նկատմամբ: Ճիշտ 13 տարի անց ԱՄՆ-ին նորից մարտահրավեր է նետված, ու կրկին այդ մարտահրավերի հեղինակը իսլամական ծայրահեղ արմատական կառույց է: Այդ և այլ խնդիրների վերաբերյալ «Panorama.am»-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

-Պրն. Գրիգորյան, արդյո՞ք 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությանը հաջորդած միջազգային ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ էր՝ նկատի ունենալով ներկայիս զարգացումները: Եվ, ընդհանրապես, անցել է ուղիղ 13 տարի: Արդյո՞ք, այս անցած 13 տարիների ընթացքում Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին հաջողվեց այս կամ այն չափով արդյունավետ պայքար մղել միջազգային ահաբեկչության սպառնալիքի տակ հասկացվող իսլամական ծայրահեղ արմատականության դեմ:
-13 տարի առաջ ի հայտ եկած սպառնալիքը «ալ-Կաիդա»-ն էր: ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված միջազգային կոալիցիայի պայքարի թիրախ ընտրվեց «ալ-Կաիդա»-ի ենթակառուցվածքները, ղեկավար շրջանակը, ֆինանսական, մարդկային, ռազմական ներուժը և այլն: Իհարկե, «ալ-Կաիդա»-ին զգալի հարված հասցվեց՝ կառույցը կորցրեց տարբեր երկրներում ստեղծված իր ռազմական ճամբարները, կարցրեց իրեն ապաստան տված երկիրը՝ Աֆղանստանը, 2011թ. մայիսի սկզբին սպանվեց խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Սակայն, դրան հակառակ, նկատվեցին հակառակ միտումներ՝ «ալ-Կաիդա»-ն վերածվեց ցանցի, իր ճյուղավորումները գցեց աշխարհի տարբեր հատվածներում, ի հայտ եկան այդ ճյուղավորումներին հարող այլ իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ: Հենց այժմյան սպառնալիքը՝ «Իսլամական պետությունը» նույնպես հարում է «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումներից: Վերոհիշյալը չի խոսում միջազգային ահաբեկչության դեմ 13 տարի առաջ հայտարարված պայքարի արդյունավետ լինելու մասին: 2014թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ուղերձով, որտեղ մատնանշեց Միացյալ նահանգներին նետված նոր մարտահրավերի մասին՝ դա նորից իսլամական ծայրահեղ արմատական կառույց է, որի դեմ դարձյալ պետք է ձևավորվի կոալիցիա, դարձյալ պետք է պայքար մղվի:
Կարծում եմ՝ հստակ է: ԱՄՆ-ն ձախողեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, չվերացվեց իսլամական ծայրահեղ արմատականությունից եկող վտանգը: Ավելին՝ համաշխարհային հանրությունը կանգնած է ավելի լուրջ սպառնալիքի առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ