20:37 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Անգլիայի հյուսիսում գտնվող՝ շների այրված ապաստանի աշխատակիցները հայտարարել են, թե հանգանակության մասին խնդրանքով դիմումից հետո 24 ժամվա ընթացքում իրենց մոտավորապես մեկ միլիոն դոլար են փոխանցել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հինգշաբթի ապաստանում բռնկված հրդեհից զոհվել է 53 շուն։ Մոտավորապես 150 կենդանու հաջողվել է փրկել։
Կացարանը բացվել է XIX դարավերջին։ Այդ ժամանակից ի վեր այն ապաստան է դարձել ավելի քան միլիոն շների համար։
Այն բանից հետո, երբ հրդեհի մասին տեղեկությունը տարածվեց ինտերնետում, հարյուրավոր կամավորներ դեպքի վայր օգնության եկան, շատերը ծածկոցներ ու կեր էին բերել շների համար։