«Ռեալի» դեմ խաղալը շատ դժվար է. Սիմեոնե


17:56 , 13 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» ներկայիս կազմի վերաբերյալ:

««Ռեալի» դեմ խաղալը շատ դժվար է, որովհետև նրանք մեծ ճնշում են գործադրում յուրաքանչյուր մրցակցի դարպասին, բայց չնայած դրան, «Ռեալի» կազմում ինձ ամենաշատը դուր է գալիս Իկեր Կասիլյասը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը: 

Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Սիմեոնեի թիմը «Սանիտագո Բեռնաբեուում» կհանդիպի «Ռեալի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: