14:34 , 1 սեպտեմբեր, 2012Էլի մեզ խաբեցին, էլի մեզ քթներիցս բռնեցին ու ֆռռացրին, բայց մի՞թե խաբողն ու ֆռռացնողն է մեղավոր, իհարկե՝ ոչ: Պատմությունից ոչ մի կերպ դասեր չքաղող խաբվողն ու ֆռռացողն է մեղավոր... Էսօր հնարավոր ամեն ինչ տապալել ենք՝ պետություն, օրենք, դիվանագիտություն, կրթություն, սպորտ, հեռուստատեսություն, էն լացակումաց մշակույթի մասին էլ բան չասեմ... Մենակ կուսակցաշինությունն ա ամուր հիմքերի վրա, շինում են ու շինում... Բերաններից փրփուր թափելով շինում են ու շինում... Ու մեկը չկա՝ ազնվորեն ասի՝ ժողովուրդ ջան, կներեք, մենք չենք կարողանում, կոմպետենտ չենք, արդեն ամեն ինչ ավիրել ենք, մեզ կներեք, ով կարող է, թող գա ինքը անի, կառուցի, շենացնի... /Տեսնես երեկվա չարաբաստիկ լուրի տարածման պահին քա՞նի պաշտոնական կոկորդներում չալաղաջներ լռվեցին... Հենց "պերերիվի" ժամ էր.../
Ու էլի ամպագոռգոռ հայտարարություններ, ռազմահայրենասիրական բոցաշունչ ելույթներ ու փոստեր...
Գոնե էս մի անգամ եկեք պրագմատիկ լինենք, զգացմունքներին չտրվենք, կանգնենք ու ասենք՝ Հայաստան պետություն, քեզ