16:52 , 13 սեպտեմբեր, 2014
Մեր երկրում հասարակական կարգը խախտելը շատ նորմալ երեւույթ է: Բայց այս փաստի հետ համակերպվելը մեղմ ասած դժվար է, եթե ապրում ես օրինակ Իսրայելյան փողոցում: Բանն այն է, որ սեփական տան մեջ քնելու, հեռուստացույց դիտելու, կարդալու համար պետք է փակել բոլոր պատուհանները: Պատճառը «Նաբերեժնի»-ի ռեստորաններն են, որտեղ «Կանաչ-կարմիր»-ից մինչեւ «Թագավոր լինելուց լավ բան»-ը հնչում են մինչեւ ուշ գիշեր: Անգամ քնելը այս պայմաններում անհնար է դառնում՝ երաժշտության մինչեւ կեսգիշերն անց հնչելու պատճառով: Այս հարցը երեւի շատերին անլուրջ կթվա, բայց հավատացեք շրջակայքում ապրող մարդկանց, այդ թվում եւ ինձ, ով անկախ ցանկությունից պարապում է «հայ աստղերի» երգերի ներքո, այս հարցն իրոք հուզում է: Հարցին լուծում ես չէ, որ պետք է տամ. կան համապատասխան մարմիններ, որոնք պարտավոր են հարցի լուծմամբ զբաղվել: Հույս չունեմ, որ հարցը կլուծվի, որովհետեւ ռեստրաններից շատերը պատկանում են հենց այն մարդկանց, ովքեր նման հարցերը պետք է լուծեն: Ասում են՝ փորձը փորձանք չէ: Հարգանքներով: