16:42 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ արտագնա խաղից առաջ ՔՓՌ-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը մտաբերել է «Օլդ Թրաֆորդ»-ում անցկացրած տարիները:
«Այդ մարզադաշտում անցկացրել եմ լավագույն տարիներս: Ցավոք, հեռացա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից` այդպես էլ հրաժեշտ չտալով ակումբին: Առաջիկա հանդիպումը հիանալի հնարավորություն է հրաժեշտ տալ այն մարդկանց, ովքեր սատարել են ինձ:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ՔՓՌ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին: