Սքանչելի մակրոլուսանկարներ ճապոնացի լուսանկարչի կողմից (25 PHOTO)


16:03 , 13 սեպտեմբեր, 2014

Ճապոնացի երիտասարդ լուսանկարիչ Սանա Մաստուզակին իր ստեղծագործություններում նորովի է ներկայացնում մակրոլուսանկարչության զարմանահրաշ ու գունագեղ աշխարհը: Այս շնորհալի լուսանկարիչը համարում է, որ լուսանկարները կարող են մկևնույն ազդեցությունը թողնել մարդկանց վրա, ինչ բառերը:  Նա այնքան հստակ է պատկերում յուրաքանչյուր ծաղկաթերթը, որ դիտողներին թվում է, թե այդ ծաղիկների զգլխիչ բույրը հեռու-հեռուներից հասնում է իրենց: Սանան իր մակրոլուսանկարներում օգտագործում է բոկեհ լուսանկարչության տարրեր, ինչն էլ ավելի մեծ բանաստեղծականություն է հաղորդում այդ լուսանկարներին: