15:06 , 13 սեպտեմբեր, 2014
-Նա իսկական գյումրեցի տղամարդ է` թասիբով, ավանդապաշտ, հոգատար ու սիրող ամուսին է:
-Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է ու հոր հիմք դրած ավանդույթների լավագույն շարունակողը: Ողջ ԽՍՀՄ-ը նրա հորով էր հպարտանում, իսկ այժմ բոլորիս հպարտության առարկան Արսենն է:
-Ի դեմս նրա Հայաստանն ունի պրոֆեսիոնալ ըմբիշ, ում վրա միշտ վստահ է և գիտե, որ ոչ մի մրցումից առանց մեդալ նա չի հեռանա:
-Արսենը շատ բաների է հասել ու մեծ ճանաչում ունի, բայց չնայած դրան ամենահամեստ մարդկանցից մեկն է մեր երկրում:
-Արսենը կոտրում է այն կարծրատիպը, որ լավ ըմբիշը կարդացած չպետք է լինի: Նա հրաշալի տիրապետում է օտար լեզուներին: Դրա վառ ապացույցը հաղթանակներից հետո նրա տված հարցազրույցներն են, որտեղ Արսենը պարզապես փայլում է:
-Արսենը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Ապա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Այն ավարտել է կարմիր դիպլոմով: