Խաղադաշտում Իբրահիմովիչը խելահեղ է. Մոուրա


15:00 , 13 սեպտեմբեր, 2014

ibrahimovic-aux-petits-soins-avec-lucas-depuis-son-arrivee-au-psg-iconsport_noe_110113_05_25,494811in.am-ը գրում է.

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան իր կարծիքն է հայտնել թիմակցի` Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Զլատանը խաղադաշտում խելահեղ է: Սակայն առօրյայում նա այդպիսին չէ: Իբրահիմովիչը հանգիստ անձնավորություն է:

Ինձ համար շատ հաճելի է նրան ընկերս համարել: Զլատանն օգնում է բարելավել խաղային որակներս: Կարիերայիս համար շատ կարևոր է նրա հետ նույն թիմում խաղալ»,- ասել է Մոուրան: