ՀՀԿ-ական պատգամավորը՝ սահմանադրական փոփոխություննների մասին. «Ե՞րբ է դրա ժամանակը, չգիտենք, իսկ ինչի՞ ժամանակ է, դա էլ չգիտենք»


14:36 , 13 սեպտեմբեր, 2014

ՀՀԿ-ական պատգամավորը՝ սահմանադրական փոփոխություննների մասին. «Ե՞րբ է դրա ժամանակը, չգիտենք, իսկ ինչի՞ ժամանակ է, դա էլ չգիտենք»168.am-ը գրում է.

«Ես՝ որպես սոցիոլոգ, որը նայում է սոցիալական գործառույթները` տեսնում եմ, որ Թուրքիան պառլամենտականից անցնում է նախագահականի, մենք ուզում ենք անել հակառակը: Երևի վատ կամ լավ պիես չկա: Կա լավ խաղացող և վատ խաղացող, լավ ռեժիսոր և վատ ռեժիսոր»,- այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի՝ մենք պետք է բարեփոխումներն անենք այնքանով, որ, իրոք, մասնագետները հավաքվեն տեսնեն՝ ո՞ր օրենսդրական հոդվածը չի իրագործվում հենց վատ սահմանադրական ձևակերպման պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նա ասաց, որ ունենք իրական գործառույթներ և ունենք օրենսդրական ակտիվություն: Այդ երկուսը պետք է լինեն համահունչ. «Մեկը պետք է մյուսին աջակցի: Եվ պրակտիկան պետք խնդիր դնի, որ այս, այս կետերում խնդիր կա»: Ըստ սոցիոլոգի՝ Հանրապետական կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, պետք մեծահոգի լինի. «Իրոք, լսի ռացիոնալ, բանական առաջարկները, որոնք կարող են լավ հեռանկար տալ, քան նրանց պատկերացումները, քանի որ չկա տենց բան, որ մեկը բոլոր հարցերում ճիշտ է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ