14:00 , 13 սեպտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է.
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Ստորագրահավաքը հիմնականում անցկացվում է մանկապարտեզներում և դպրոցներում:
Armlur.am-ը ստորագրահավաքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կապ հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի հետ: Նա նշեց, որ այն անցկացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
«Եթե փակ, գաղտնի քվեարկություն լինի, համոզված եմ, որ այդ ստորագրություն տվողների 90 %-ը չեն լինի այն կարծիքին, որը հիմա արտահայտում են: Իմ կարծիքով, դա պետության վրա ճնշում գործադրելու մի միջոց է, որ ցույց տան, թե մարդիկ իրեն կողմ են», – նշեց նա՝ հավելելով, թե ստորագրահավաքի հեղինակներն էլ Ս. Խաչատրյանի մտերիմ մարդիկ են:
Նա կարծիք հայտնեց, որ ստորագրահավաքի մասնակիցները վախից դրդված են մասնակցում նախկին մարզպետի օգտին անցկացվելիք ստորագրահավաքին: «Ովքե՞ր են մասնակցում ստորագրահավաքին. մասնակցում են մանկապարտեզների դաստիարակները, որոնց լծակները գտնվում են քաղաքապետարանում, իսկ քաղաքապետին ընտրել է հենց Սուրիկ Խաչատրյանը: Դպրոցների այն տնօրեններն են մասնակցում, ում ժամանակին հենց նա է աշխատանքի տեղավորել: Վախենալով իրենց հետագա աշխատանքի համար` մասնակցում են», – ընդգծեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ