13:48 , 13 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր մասնակցել է Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժությանը, ավարտից հետո պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ դատարանի կայացրած որոշմանը:
Խոսելով քառյակի խոստացած թեժ աշնան մասին՝ ասել է.«Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ»: Ոստիկանապետն այնուհետ հավելել է, որ ներքին «խժդժություններն» անընդունելի եւ անթույլատրելի են, քանի որ սահմանն անհանգիստ է, եւ չպետք է մոռանալ «արտաքին թշնամու» մասին:
Վ. Գասպարյանի հետ զրույցում լրագրողները ակնարկել են, թե ՀՀ ոստիկանապետը քաղաքական գործչի նման է իրեն պահում, իսկ Վ. Գասպարյանը հակադարձել է, թե ինքը պետական գործիչ է:
Օրերս նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով մարտյան ողբերգական դեպքերին, ուշագրավ հայտարարություն էր արել՝ մասնավորապես ազդարարելով, թե Մարտի մեկի բոլոր բացահայտումներն արվել են: ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀ ոստիկանապետին հարցրել է, թե եթե բոլոր բացահայտումներն արվել են, ապա ովքեր են եղել 2008 թվականի Մարտի մեկի պատվիրատուները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ