Ադրբեջանը Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 հոդված է խախտել


13:00 , 13 սեպտեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում:

«Դիմողների կողմից վիճարկվում է ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային եւ նսեմացնող վերաբերմունքի արգելք), 5-րդ (անձնական ազատության եւ անվտանգության իրավունք), 13-րդ (ՄԻԵԿ նախատեսված իրավունքների խախտման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով նախատեսված խախտումները»,- «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նա, ի դեպ, ՄԻԵԴ- ում ներկայացնելու է Խոջոյանի զավակներին` «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ