12:29 , 13 սեպտեմբեր, 2014Չնայած այն հանգամանքին, որ ՀՅԴ խմբակցությունը չի հայտարարել, որ կլքի Քառյակը, սակայն նման լուրեր շրջանառվում են համացանցում և կարելի է ենթադրություններ անել։ Իսկ դա ուղակիորեն չի լինում, դրա համար կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով կարելի է տրամաբանել, որ հնարավոր է նման բան։
Կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, ՀՅԴ խմբակցությունը իր տարակարծությունն է հայտնել Քառյակի շրջանակներում, ինչը ակամայից ենթադրում է, որ վերջին ժամանակներում ամենաարդյունավետ միավորումը, որը հետապնդում է երկրի առաջ ծառացած խնդիրների հապշտապ լուծում, մի տեսակ խորթացել է վերոնշյալ խմբակցության համար, քանզի այստեղ նշմարվում է բոլորովին այլ ուղղվածություն՝ համագործակցություն իշխանական թևի հետ, հետագայում ակնկալելով որոշակի լծակների կառավարում։
Ես ինքս ուրախ կլինեմ, որ այս կանպատեսումները իրականության չվերածվեն, բայց եթե ՀՅԴ-ն, որը ազգային գաղփարախոսության կրող է, այս օրհասական պահին "ՕԵԿ-ություն" անի, հավատացեք դրանից չի տուժի ոչ այլ ոք քան հենց ինքը, քանզի անկախ ամեն ինչից, հասարակության համբերության բաժակը լցվել է և Քառյակը ներկայացնելով իր պահանջները, քաղաքական ճնշման շնորհիվ, ժողովրդի հետ միասին կհասնի նրան, որ իսկապես լուծի երկրում առկա խնդիրները` ժողովրդի կամոք և միասնական ուժերով, իշխանական թևը խաղաղ ճանապարհով կհանձնի իշխանությունը։
Մնում է հուսալ, որ ՀՅԴ-ն կգիտակցի հարցի լրջությունը և չի փորձի պղտոր ջրում ձուկ որսալ՝ հեռանալով Քառյակից։