Անհավանական առարկաներով ստեղծված արվեստի գլուխգործոցներ (PHOTO, VIDEO)


12:02 , 13 սեպտեմբեր, 2014

Քրիստիամ Ռամոսը մեքսիկացի քանդակագործ-նկարիչ է, ով ավելի քան 15 միջազգային մրցանակ է շահել իր յուրօրինակ ստեղծագործությունների համար: Այս տաղանդավոր երիտասարդն սկսել է նկարչությամբ զբաղվել դեռևս հինգ տարեկանում: Նա ունի գեղանակարների շարք, որոնցում իբրև կտավ ծառայում են թիթեռների թևերը: Այլ ստեղծագործություններում հասարակ ներկերը փոխարինված են եղունգների լաքով կամ ատամի մածուկով, իսկ որոշ քանդակներ էլ ստեղծվել են զանազան կոնֆետներից: Բացի նկարելուց Ռամոսը նաև վերարտադրում է հայտնի գեղանկարները: Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ստեղծելով իսկական մոտոցիկլետի չափի մի քանդակ, որում ավելի քան 20.000 կոնֆետ է օգտագործվել: Նրա բոլոր աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների՝ Ամերիկայի, Բրիտանիայի, Ճապոնիայի թանգարաններին: Ստորև ներկայացված են նրա ամենահայտնի ստեղծագործությունները:

Ատամի մածուկով նկարված գեղանկարներ

Եղունգի լաքով նկարված գեղանկարներ

Ստեղծագործություններ կոնֆետներից

5000 կոնֆետ

5000 կոնֆետ

5000 կոնֆետ

5000 կոնֆետ

5000 կոնֆետ

20.000 կոնֆետ

Թիթեռների թևերին նկարված գեղանկարներ