Ա. Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց վիճակը կայուն չէ. armlur.am


11:18 , 13 սեպտեմբեր, 2014

Ա. Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց վիճակը կայուն չէArmlur.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը` ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

Գերությունից վերադառնալուց հետո վերջինիս մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքի օգտագործումն Արսեն Խոջոյանը կշարունակի տանը: Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն: Արսենի մայրը` Սվետլանան, Armlur.am-ին հայտնեց, որ որդու վիճակը համեմատաբար կայուն է, բայց լիովին չի առողջացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ