11:12 , 13 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
Տորոնտոյի գործող քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով թմրանյութերի եւ ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով բազմաթիվ սկանդալների մեջ է հայտնվել, թեկնածություն չի առաջադրի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, քանի որ նրա մոտ ախտորոշվել է որովայնի ուռուցք:
Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի Ռոբ Ֆորդի խորհրդականն ու եղբայրը՝ Դագ Ֆորդը: Վերջինս հայտարարել է, որ կիսում է իր եղբոր դավանած արժեքները եւ ստեղծելու է պատասխանատու կառավարություն Կանադայի ամենախոշոր քաղաքի համար:
Ռոբ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետ է դարձել 2010թ.-ին: Նա մի շարք սկանդալների հեղինակ է: Ֆորդը պաշտոնական արարողություններին ներկայանում էր հարբած վիճակում, խոստովանել է, որ կրեկ-կոկաին է օգտագործում: 45-ամյա Ռոբը 2 ամիս բուժվել է թմրանյութերից կախվածության դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ