Ուկրաինայի կառավարությունն առաջին տրանշն է հատկացրել ՌԴ-ի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործման համար


10:54 , 13 սեպտեմբեր, 2014

Ուկրաինային կառավարությունն առաջին տրանշն է հատկացրել ՌԴ-ի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործման համար168.am-ը գրում է.

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը 100 միլիոն գրիվնա (ավելի քան 7.7 միլիոն դոլար) է հատկացրել ռուս-ուկրաինական սահմանին ինժեներային կառույցներ ստեղծելու մասին «Ստենա» նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ընդգծել է, որ դա տվյալ նախագծի համար անհրաժեշտ միջոցների միայն առաջին տրանշն է: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ուժային կառույցները հայտնել էին, որ Ուկրաինան ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ