Շուտով կմեկնարկի երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա պետական ծրագիր: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մի քանի ավտոներկրող ընկերությունների հետ բանակցություններն ավարտման փուլին են մոտենում: «Այժմ «Շկոդա»-ի հետ ենք աշխատում, բանակցային փուլն ավարտում ենք: Մի շարք ընկերություններից առաջարկություններ ենք ստացել, ամփոփում ենք: Կարծում եմ հոկտեմբերին արդեն համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն»,-ասաց Արսեն Քարամյանը:
