eBay-ը հերքել է ընկերության 40%-ը Google-ին վաճառելու մասին շշուկները


12:24 , 13 սեպտեմբեր, 2014

111012_ebay_1_605_apeBay ընկերությունը հերքել է շշուկներն այն մասին, թե ծրագրում է իր բիզնեսի խոշոր մասնաբաժին վաճառել Google համացանցային հսկային: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Benzinga տեխնոբլոգում տեղեկություն էր հայտնվել, որ Google-ը ցանկանում է գնել eBay-ի բաժնետոմսերի մինչև 40 տոկոսը՝ ընկերության՝ 85 մլրդ դոլար գնահատման դեպքում: Այդ շշուկների ֆոնին Nasdaq բորսայում eBay-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 5 տոկոսով՝ հասնելով 53.07 դոլարի: