Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է բարեգործական համերգ ազատամարտիկների համար: Ելույթ է ունենալու դաշնակահարուհի Կատրին Հովսեփյանը: Հնչելու է Կոմիտաս, հայկական և ռուսական ռոմանսներ, նեոպոլիտանական երգեր, արիաներ օպերաներից:
Սկիզբը՝ 19:00-ին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «Դում-Դում իմաստունը և անգետները», «Կարմիր գլխարկը», Խամաճիկների պետական թատրոնում՝ «Իսկական ընկերը», Հ. Ղափլանյանի անվ. Երեւանի դրամատիկական թատրոնում՝ «Վերջին ծաղրածուն», Համազգային պետական թատրոնում՝ «44 աստիճանի վրա» ներկայացումները:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ է ունենալու Ջիվան և Բենդ-ը (Ջիվան Գասպարյան կրտսեր` դուդուկ, Արսեն Թովմասյան` ստեղնաշար, Գագիկ Գագաս Խոդավիրդի` էլ. կիթառ, Արիկ Բաբայան` բաս կիթառ, Գևորգ Չարչյան` հարվածային գործիքներ):
Սկիզբը՝ 20:00-ին:
Ստոպ ակումբում ելույթ է ունենալու Arik Bambir-ը:
Սկիզբը՝ 21:30-ին:
Mezzo club-ում ելույթ է ունենալու Cocktail band-ը:
Սկիզբը՝ 21:30-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
