«Չորրորդ իշխանություն». Գիտական կոչումներ ձեռք բերելը՝ նոր մոդա


08:57 , 13 սեպտեմբեր, 2014

«Մեր պաշտոնյաների մեջ նոր մոդա է սկսվել գիտական կոչումներ ձեռք բերելը: «Չի» տեղեկություններով, հիմա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտոր դառնալ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնում դոկտորական թեզ է գրում ԱՊՀ երկրներում մինչխորհրդարանական հարաբերությունների թեմայով: Փաստորեն, հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է մտքի նոր տիտանով: Թեև, եթե հաշվի առնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, գիտությունների թեկնածու է, ապա Շարմազանովը կարող է նաև դոկտոր դառնալ: 

Հ.Գ. Շարմազանովի՝ «ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճման» վտանգի մասին վերջին հայտարարություններից հետո նրան կարելի է միանգամից ակադեմիկոսի կոչում տալ»,–գրում է թերթը։