«Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր տնօրինությունը թանկարժեք ու շատ ժամանակակից հոսքագծեր է ներկրել


08:24 , 13 սեպտեմբեր, 2014

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր տնօրինությունը թանկարժեք ու շատ ժամանակակից հոսքագծեր է ներկրել արտերկրից: Սարքավորումները բերող բեռներն այնքան արտասովոր չափերի են եղել՝ մոտ 8 մետր լայնքով, որ դրանք տեղ հասցնելը լուրջ խնդիրներ է ստեղծել բեռնափոխադրող կազմակերպության՝ «Ապավենի» համար, որն ստիպված է եղել նեղ հատվածներում և թունելներում ճանապարհները փակել, սահմանային անցակետում դարպաս քանդել ու ավելի լայնը կառուցել, որ բեռները կարողանան անցկացնել: Այդ հոսքագծերով կոմբինատում կհաջողվի հանքարդյունահանումը կազմակերպել ժամանակակից մեթոդներով և էկոլոգիական ավելի նպաստավոր վիճակ ստեղծել տարածքում»,–գրում է թերթը։