«Հայկական ժամանակ». Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա


08:10 , 13 սեպտեմբեր, 2014

«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա:
«2014 թվականի բյուջեից մենք «Բարև Երևան»-ի համար նոր մեքենա գնել ենք նախատեսում, գործընթացն ավարտվել է, մնում է մեքենան....»,- ասաց Տարոն Մարգարյանը, ով, սակայն չգիտեր, թե ինչ մակնիշի է լինելու այն, միայն ասաց, որ կլինի այնպիսին, ինչպիսին մյուս խմբակցություններինն է, իսկ մյուս խմբակցություններինն էլ «Hyundai» է: Տարոն Մարգարյանը բացառեց, որ ընդդիմադիր խմբակցությանը վատ մեքենա տրամադրելը վերաբերմունքի նշան է»,–գրում է թերթը։