Արթուր Աբրահամը շնորհավորում է Արսեն Ջուլֆալակյանին


00:56 , 13 սեպտեմբեր, 2014

Արթուր Աբրահամը շնորհավորում է Արսեն ՋուլֆալակյանինArmsport.am-ը գրում է.

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.

«Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի:

 Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ: Հարգանքներով` Արթուր Աբրահամ»: