00:49 , 13 սեպտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Վազ 21013 մակնիշի 34 AԼ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 22-ամյա Արման Զիրոյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա Գևորգ Համբարձումյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ