Մորատան դեռ չի կարող խաղալ 90 րոպե. Ալեգրի


22:56 , 12 սեպտեմբեր, 2014

massimilianoallegri_148t203hh5l5r1v7yohgexnj7x1in.am-ը գրում է.

Իտալական «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ուդինեզե»-ի հետ կայանալիք հանդիպման մասին.

«Տևեսն ինձ ասաց, որ իրեն լավ է զգում և պատրաստ է օգնել թիմին: Երեքշաբթի օրը մենք պետք է մեկնարկային հանդիպում անցկացնենք Չեմպիոնների Լիգայում, այդ պատճառով չեմ ցանկանում առաջնության առաջիկա հանդիպման ժամանակ վտանգի տակ դնել Տևեսի առողջությունը:

Այո, Մորատան կարող է խաղալ «Ուդինեզե»-ի դեմ, սակայն նա դեռ խաղադաշտում չի կարող անցկացնել 90 րոպե: Ալվարոն դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի և բարելավի իր խաղը: Նա հիանալի ֆուտբոլիստ է»-,ասել է Ալեգրին: