ԵՄ-ն մեկ տարով հետաձգել է Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կենսագործումը


22:38 , 12 սեպտեմբեր, 2014

D13769B3-6B2C-4FEE-93A6-CAF9F61D685A_mw1024_s_nAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրամիությունը պայմանավորվել են մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը հետաձգել Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կիրառումը: Այս մասին նշվում է ԵՄ առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գուխտի, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի և Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրվել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո:

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է հռչակագիրը, որն առաջարկում է վավերացնել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ