Անգլիայի առաջնության լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը (լուսանկար)


22:32 , 12 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է օգոստոս ամսվա լավագույն մարզչին և ֆուտբոլիստին. տեղեկացնում է Sky Sports-ը:

Լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան: Երեք խաղում ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի հեղինակ և գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցանկը:

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Հարի Մոնկը: Մարզչի գլխավորությամբ ակումբը երեք խաղում երեք հաղթանակ է տոնել: