«Ռուսաստանն արդեն բարձր գին է վճարում իր վարքագծի համար». ԱՄՆ


22:26 , 12 սեպտեմբեր, 2014

Treasury-Secretary-Jack-Lew1in.am-ը գրում է.

Ռուսաստանի տնտեսական և դիվանագիտական մեկուսացումը կաճի, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի գործերը «տարբերվում են խոսքերից»: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին:

«Ռուսաստանի տնտեսական և դիվանագիտական մեկուսացումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործերը տարբերվում են խոսքերից»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքերով` «Ռուսաստանն արդեն բարձր գին է վճարում իր հակաիրավական գործունեության համար»:

Նա նշել է Մոսկվայի, Կիևի և այլ միջազգային գործընկերների համագործակցության կարևորության մասին հակամարտության երկարատև լուծում որոնելիս: