Կինն ընկել է 13-րդ հարկից և ողջ է մնացել


22:19 , 12 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Մոսկվայի կենտրոնում կինը ցած է նետվել 13-րդ հարկից և ողջ է մնացել: Հայտնվում է, որ նա ընկել է ներքևում կայանած Mercedes մեքենայի վրա: Ի զարմանս տեղ հասած բժիշկների, կինն ընկնելուց հետո նույնիսկ գիտակցությունը չի կորցրել:

Ինչպես կարելի է նկատել լուսանկարից, Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վրա վայրէջք է կատարել կինը, լուրջ վնասվել է:

Նշենք, որ տուժողը 13-րդ հարկից ընկել է ինքնակամ` դժբախտ սիրո պատճառով, իսկ ցած նետվելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Հավելենք, նաև, որ նա լուրջ կոտրվածքներ ունի, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: