Մորգան Ֆրիմանը նկարահանվում է Թիմուր Բեկմամբետովի «Բեն-Հուր» ֆիլմում


21:27 , 12 սեպտեմբեր, 2014

shutterstock_1892076561in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը նկարահանվում է Լյու Ուոլասի «Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը» դասական վեպի նոր էկրանացման մեջ, որի ռեժիսորը Թիմուր Բեկմամբետովն է: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2016 թ. փետրվարի 26-ին, հաղորդում է Deadline-ը:

Ֆրիմանը նախագծի առաջին պաշտոնապես հաստատված մասնակիցն է դարձել: Ավելի վաղ ֆիլմի գլխավոր դերը առաջարկվել էր դերասան Թոմ Հիդլսթոնին, սակայն MGM և Paramount ստուդիաները դեռ չեն հաստատել նրա մասնակցությունը:

Ինչպես բացատրում է պարբերականը, Ֆրիմանը պատրաստվում է խաղալ գլխավոր հերոսի ուսուցչի դերը:

«Բեն-Հուր» վեպը հրատարակվել է 1880 թ.: