Ի պատասխան Սոցապ նախարարության վերաբերյալ բլոգերի գրառման


19:42 , 12 սեպտեմբեր, 2014

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության
պետական ծառայության պետի մամլո
քարտուղար

Երեկ BlogNews.am կայքում հրապարակվել էր գրառում ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության վերաբերյալ, որին ցանկանում եմ պատասխանել:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի  մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն:

2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու իրավունք ունի երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը) հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

Նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում.

. դիմում,

. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարա­նիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

. նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք  (դիմողը և իր բալիկը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն միևնույն հասցեյում) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):