19:21 , 12 սեպտեմբեր, 2014Esem.am-ը գրում է.
Նորաձևությունը չի ճանաչում ոչ մի եղանակ. Ամառ, թե ձմեռ, գարուն, թե աշուն. այն միշտ ունի իր կանոնները:) ESem.am-ի հետ պարզիր, թե ի՞նչն է նորաձև այս աշնանը:

Ընդգծված սեքսուալ ոճ նախընտրող կանայք և աղջիկներն այս աշնանը կլինեն նորաձևությունից դուրս. ավելորդ կրքոտությունը և չափից դուրս բաց հագուստը նորաձև չէ: Այս աշնան համար դիզայներները ստեղծել են փակ բացվածքով բլուզներ, ծնկները ծածկող կիսաշրջազգեստներ, երկար թևքեր: «Կնոջ մարմինը կտորի տակ»,- այսպիսի կարգախոսով են առաջնորդվել համաշխարհային բրենդները 2014-ին:

Այժմ, ինչպես երբեք, նորաձև է կանացիությունը, թեպետ հակառակ դրան՝ նորաձև է նաև յունիսեքս հագուստը` տղամարդու ջինսեր, կոշիկ, վերնաշապիկներ: Էքսպերիմենտներ սիրողները կարող են փորձել նաև տարբեր ոճեր` բարոկկո, որը ռոմանտիզմի և շքեղության համադրումն է, սաֆարի և էթնիկ ոճի պրինտները ևս նորաձև են: Նորաձևությունից դուրս չեն եկել դասական, ռետրո և միլիատրի (զինվորական համազգեստ) ոճերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ