Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը


19:03 , 12 սեպտեմբեր, 2014

Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը Panorama.am-ը գրում է.

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկարաձգել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:

Այս որոշմամբ, դատարանը համաձայնվել է քննիչի կարծիքի հետ, ով պնդում էր, որ Լ. Հայրապետյանը պետք է մնա մեկուսարանում, այլապես նա կարող է օգտագործել իր փողներն ու կապերը, որպեսզի խանգարի հետաքննության ընթացքն ու թաքնվի դատարանից:

Պաշտպանական կողմը մատնանշել է, որ որ Հայրապետյանը տարիքով է, մի շարք ծանր հիվանդություններ ունի, բանտային պայմաններում նա կարող է չդիմակայել այդ ամենին: Պաշտպանական կողմն առաջարկել է նաև 30 միլիոն ռուբլի գրավ և հասարակության ազդեցիկ անդամների երաշխիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ