18:21 , 12 սեպտեմբեր, 2014
Armsport.am-ը գրում է.
75 կգ քաշային չեմպիոնի կոչումը նվաճած Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչ գոտեմարտից հետո տեղում ուղիղ եթերում հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը։
«Ես երկար ժամանակ էի երազում չեմպիոն դառնալ, սակայն ամեն անգամ ինչ–որ բան խանգարում էր։ Անգամ անցած Եվրոպայի առաջնությանը, երբ ես էի ֆավորիտ համարվում, ցավալի սխալի պատճառով զրկվեցի չեմպիոնական կոչումից։ Եվ այսօր, եթե ես չդառնայի լավագույնը, երևի կխելագարվեի...
Այս անգամ ինձ չէի պատկերացնում պարտվողի դերում և ուրախ եմ, որ կարողացա նվաճել ոսկին»։