17:50 , 12 սեպտեմբեր, 2014
Մարդկանց մեծամասնությունը այս խորհրդանշանն ասոցացնում է 1960-ականների հիպպիական շարժման հետ: Ի տարբերություն այս ցուցակի մյուս խորհրդանշանների՝ խաղաղության նշանը վաղնջական ծագում չունի: Այն նախագծվել է Ջերլադ Հոլթոմի կողմից մարդկանց հատուկ ուղերձ փոխանցելու համար: Այդ ուղերձը ներկայումս մոռացվել է: Ուղերձի հիմքում ընկած էր Բրիտանական ատոմային զինաթափումը:
Ըստ Հոլթոմի խոսքերի՝ նկարում պատկերված է մի մարդ: Այդ մարդը հենց ինքը Հոլթոմն է: Նա խորը հուսահատության մեջ է: Նա ձեռքերը դեպի վար է պարզել Գոյայի գեղջուկի նման: Հոլթոմը այս նշանը ստացել է միախառնելով N-ի և D-ի նշանային տառերը: N-ը nuclear (միջուկային), իսկ D-ն disarmament (զինաթափում) բառի սկզբնատառն է: Այս խորհրդանշանը տարիներ շարունակ հայտնի մնաց, քանի որ Հոլթոմը երբեք չի պաշտպանել դրա հեղինակային իրավունքը: Այդ նշանն սկզբնական շրջանում ազատություն էր խորհրդանշում, սակայն հետագայում այն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց իբրև խաղաղության խորհրդանիշ: Փորձեր են կատարվել այս նշանը կապել սատանայական կոտրված խաչերի կամ նացիստական տարբերանշանի հետ, սակայն սատանայական կոտրված խաչերի կամ տարբերանշանի ու խաղաղության նշանի միջև հնարավոր նմանությունները սոսկ զուգադիպություն են:

Այս խորհրդանշանը երկու նշանակություն ունի, որոնք այսօր գրեթե բոլորին էլ հայտնի են: Դրա ժամանակակից նշանակությունը թույնն է: Այս նշանը դրվում է քիմիկատների և այլ վտանգավոր նյութերի տարաների վրա իբրև նախազգուշացում: Տեսնելով այս նշանը՝ մարդիկ իմանում են, որ տվյալ տարայի մեջ պարունակվող հեղուկը չի կարելի խմել: Այս խորհրդանշանը նաև պատմական նշանակություն ունի: Բացի թույն խորհրդանշելուց, այն խորհրդանշում է ծովահեններին: Զվարթ Ռոջերի՝ ծովահենների դրոշի վրա սվրբ. պատկերվում է գանգ, որի վրա խաչաձև ոսկորներ կան:
Այնուամենայնիվ, ի սկզբանե իսպանացիներն օգտագործում էին այս նշանը գերեզմանների վրա: Հետագայում ծովահեններն ընդունեցին այս նշանը, որովհետև այն արդեն ահուսարսափ էր հարուցում մարդկանց մեջ գերեզմաններ հետ ունեցած կապի շնորհիվ:

Սվաստիկան ծագել է սանսկրիտի «սվաստի» բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում»): Այս նշանի անվանումը հաճախ հայերեն թարգմանվում է իբրև «կեռ խաչ»: Այն իրենից ներկայացնում է հավասարակողմ խաչի պատկեր, որի գծերը ծռված են ուղիղ անկյան տակ ժամացույցի սլաքի ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卐), կամ էլ ժամացույցի սլաքի հակառակ կողմը, այսինքն դեպի ձախ (卍)։ Բազում ազգերի մոտ այս նշանը կապված էր արևի պաշտամունքի հետ: Այն հանդիպում էր Հին քարի դարում և ավելի հաճախ՝ Նոր քարի դարում։ Մ.թ.ա. 7-6 դդ. այս նշանը մտավ բուդդայական նշանների մեջ, որտեղ այն նշանակում է Բուդդայի գաղտնի ուսմունք։ Այն օգտագործվել է նաև հուդդայականության և մի քանի այլ հնագույն կրոնների մեջ: Համարվում է, որ այս նշանը Բրոնզի և Երկաթի դարաշրջաններում է տարածվել Եվրոպայում։
Սվաստիկան բազմաբնույթ կիրառություններ է ունեցել: Այն կիրառվել է լվացքատների, գարեջրատների և մի շարք այլ հաստատությունների վրա: ՀՀ տարածքում այս նշանը հանդիպում է բրոնզի դարից մեզ հասած սպասքի, գոտիների և կախազարդերի վրա: Ուշագրավ է, որ միջնադարում սվաստիկան կիրառվել է Անիի պարիսպների վրա: Ավելի ուշ այս նշանն սկսեցին ասոցացնել նացիստական շարժման հետ և դրանից հետո այն այլևս այնքան լայնորեն չէր կիրառվում տարբեր շինությունների պատերին ու արտադրանքների վրա:

Պետրոս առաքյալի խաչը կամ շուռ եկած խաչը աշխարհի ամենահայտնի հակաքրիստոնեական խորհրդանշաններից է: Այնուամենայնիվ, նախկինում այն ամենահզոր քրիստոնեական խորհրդանշաններից մեկն է համարվել: Երբ Պետրոս առաքյալին տարել են խաչելու, նա իրեն արժանի չի գտել խաչվել այն նույնն կերպ, ինչպես Քրիստոսն է խաչվել: Այդ իսկ պատճառով նա խնդրել է, որպեսզի իրեն գլխով դեպի ներքև խաչեն: Դրանից հետո Պետրոս առաքյալի խաչը սկսել է նվաստացման խորհհրդանիշ համարվել: Մինչ օրս էլ որոշ եկեղեցիների վրա կարելի է տեսնել շուռ տված խաչի նշանը, ինչը չի նշանակում, որ այնտեղ մարդիկ երկրպագում են սատանային: Շուռ տված խաչը միայն վեջերս է սկսել օգտագործվել իբրև հակաքրիստոնեական խորհրդանշան: Այն ցուցադրվել է մի շարք սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են օրինակ՝ «Սատանա քշողը» և «Ռոզմարիի երեխան»: Շուռ տված խաչն օգտագործվում է նաև մետալ և փանք շարժումների կողմից:

Դավթի խաչը բուդդայականության ամենահայտնի խորհրդանշաններից մեկն է, եթե ոչ ամենահայտնին: Այնուամենայնիվ, աստղը տիպիկ հրեական չէ: Նախքան իբրև հրեական խորհրդանշան օգտագործվելը այն առկա է եղել բուդդայականության, հինդուիզմի ու ջայնիզմի մեջ: Հրեաները այս նշան պաշտոնապես իբրև խորհրդանշան ընդունել են միայնն 1897 թ.-ին, թեպետ այն վաղուց արդեն կիրառվում էր հրեաների կողմից: Ըստ առասպելի՝ այս նշանը ստացել է «Դավթի աստղ» անվանումը այն պատճառով, որ պատկերված է եղել Դավիթ թագավորի զինվորների վահաններին։ Խորհրդանշանի մյուս անվանատարբերակն է՝ «Սողոմոն թագավորի կնիքը»։ Դավթի աստղը պատկերված է Իսրայելի պետության պետական դրոշին: