Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը նախապատրաստվում են հարսանիքի


20:11 , 12 սեպտեմբեր, 2014

Ladynews.am-ը գրում է.

Սելենան և Ջասթինը բաժանվել և հաշտվել են բազմաթիվ անգամ: Սակայն այս անգամ աստղային զույգը, ըստ երևույթին, որոշել է մոռանալ անցյալը և կյանքը սկսել մաքուր էջից. Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը նշանված են և ծրագրում են ամուսնանալ:

22-ամյա Սելենայի և 20-ամյա Ջասթինի հարաբերությունները սկսել են 2010 թվականին. նրանց ծանոթացրել են աստղերի մենեջերները, այդ իսկ պատճառով միության անկեղծությանը հավատում էին դժվարությամբ: Ծանոթությունից մեկ տարի անց զույգը հայտարարեց իր սիրավեպի մասին, Սելենան անգամ սիրելիին ծանոթացրեց իր ծնողների հետ:

Կատարյալ միությունը շարունակվեց ոչ երկար` արդեն 2012 թվականի աշնանը զույգը բաժանվեց. Գոմեսին հոգնեցրեցին երգչի պարբերական դավաճանությունները և նրա երկրպագուհիների չափից դուրս ուշադրությունը:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ