17:53 , 12 սեպտեմբեր, 2014
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակչում Ջուլֆալակյանի մրցակիցը Խորվաթիան ներկայացնող Նևեն Զուգայն է: