16:24 , 12 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժած մարդկանց և երկրներին կհատկացվի մոտ 500 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Օգնության փաթեթում ներառվում է ավելի քան 250 մլն դոլար՝ օգնելու փախստականներին և ճգնաժամից տուժածներին հարևան երկրներում ընդունող համայնքներին»,- ասվում է հայտարարության մեջ: