17:18 , 12 սեպտեմբեր, 2014

Այս լուսանկարում պատկերված է մի աղցան, որի պատրաստման համար օգտագործվում են սառեցված մրջյուններ և հազարաթերթիկ: Սառեցումից հետո այդ մրջյունները տկարանում են, սակայն ողջ են մնում: Կոպենհագենի ռեստորաններից մեկում սառեցված մրջյուններն օգտագործվում են աղցանի մեջ իբրև չորահացերի այլընտրանք:

Ծովոզնիները անողնաշարավոր կենդանիներ են: Դրանց մարմինը ծածկված է կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ: Միջերկրականի տարածքում դրանց ուտում են կենդանի վիճակում:

Ճապոնիայում հնարավոր է համտեսել իկիզուկուրի: Իկիզուկուրին պատրաստվում է դեռևս շնչող ձկով, ծովախեցգետնով կամ ութոտնուկով: Ամենատարածված տեսակը ձկով պատրաստված իկիզուկուրին է: Էթիկական նկատառումներից ելնելով՝ այս ճաշատեսակը մի շարք երկրներում արգելված է:

Ճապոնիայում օդորի էբին, այսինքն՝ պարող ծովախեցգետինը, նրբախորտիկ է համարվում: Այս ճաշատեսակի մեջ կան վերջին շնչում գտնվող մատղաշ ծովախեցգետիններ, որոնք դեռևս կարողանում են շարժել իրենց ոտքերն ու բեղիկները, երբ մարդն ուտում է դրանք: Այս ճաշատեսակը բավականին արագ է պատրաստվում և պետք է ճաշակվի պատրաստումից անմիջապես հետո:

Գալարվող ութոտնուկ կերակրատեսակը Ճապոնիայում հայտնի է «սանակջի» անվանմամբ: Այն կորեական խոհանոցի նրբախորտիկներից մեկն է համարվում: Այս ճաշատեսակը պատրաստվում է կտրատված փոքրիկ ութոտնուկներից: Կտրատելուց հետո ութոտնուկները չեն սատկում, և ճաշակելիս դրանք դեռևս ողջ են լինում: