16:18 , 12 սեպտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է.
Թղթային տարբերակից անցում էլեկտրոնային համակարգի: Սեպտեմբերի 30-ից պարտադիր ուժի մեջ կմտնի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը»: Համապատասխան օրենքի նոր նախագիծն արդեն մշակվել և ընդունվել է, որի հիման վրա բոլոր ամուսնական զույգերը կկարողանան գրանցվել միայն միասնական էլկտրոնային գրանցամատյանում: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու պարզեցումն է: Արդյունքում, գրանցման ժամանակ տրամադրվող բոլոր վկայականները պատրաստվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով: Գրանցումները միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով կատարելու տեխնիկական անհնարինության դեպքում ԶԱԳՍ-ի գրանցումը կկատարվի թղթային տարբերակով: Սակայն ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում գրանցման տվյալները պետք թվայնացվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ