16:00 , 12 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
ԱԺ-ում ավարտվեց խորհրդարանական ոչ իշխանական քառյակի հրավիրած նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին է ընդունել «հյուրընկալող» կողմից ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քառյակի այսօրվա նիստում երեք օրակարգային հարց է եղել: «Առաջինը վերաբերում էր նրան, որ քառյակը որոշ հստակեցումներ է արել ավելի վաղ իր կողմից բարձրացված տասներկու կետերի հետ, բայց նկատի ունենալով այն, որ ֆորմալ առումով մինչեւ սեպտեմբերի երեսունը ժամանակ կա, այս պահին գնահատականներ չեն հնչի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի տասնյոթին կլինի քառյակի հերթական նիստը, որի ժամանակ էլ վերջապես կհայտնեն, թե երբ է տեղի ունենալու խոստացված համապետական հանրահավաքը: Իսկ մինչ հանրահավաքը, ըստ Ռուբեն Հակոբյանի, կլինեն մարզային այցելություններ: Թե ինչ բովանդակությամբ քննարկումներ եւ ինչ հարցեր կբարձրացվեն մարզային հանդիպումների ժամանակ, Ռուբեն Հակոբյանը մանրամասներ հայտնել չցանկացավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ