15:06 , 12 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:
Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին և վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլև նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը: Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է և շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կքննակվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ