15:00 , 12 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Լոնդոնի կենտրոնում արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, այս մասին հայտնում է The Telegraph-ը: Հայտնվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Լոնդոնի կենդանաբանական այգու մոտ` այն պահին, երբ ոստիկանական մոտոցիկլետը բախվել է տաքսիին:
Արդյունքում տուժել է մոտոցիկլետի վարորդ ոստիկանը և տաքսիի վարորդը: Ականատեսների խոսքերով, արքայազնի ավտոշարասյունը շարժվել է ոչ մեծ արագությամբ:
Տեսանյութն՝ այստեղ