14:45 , 12 սեպտեմբեր, 2014Աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Զևսը, դեռ 6 տարին չբոլորած, մահացել է Միչիգանում: Այս գերմանական դոգի հասակը հասնում էր 1 մետրի, իսկ հետևի ոտքերի վրա կանգնած ժամանակ նրա հասակը հատում էր մեկ մետրի սահմանը: Նա Քևին Դուրլագի և նրա կին Դենիսի սիրրելի ընտանի կենդանին էր: 2012 թ.-ին նա աշխարհի ամենաբարձրահասակ շուն հռչակվեց, և նրա անունը ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում: Այդ ժամանակ նա միջազգային ճանաչում ձեռք բերեց:

Նրանից առաջ ամենաբարձրահասակ շան տիտղոսը պատկանում էր մեկ այլ գերմանական դոգի՝ Հսկա Ջորջին: Զևսը Հսկա Ջորջին գերազանցում էր մոտ 3 սմ-ով: Դենիս Դուրլագը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ Զևսն այնքան մեծ էր, որ երեխաները հաճախ կարծում էին, որ դա ոչ թե շուն է, այլ ձի:
Մեզ հաճախ հարցնում էին «Դուք թամբ ունե՞ք այդ ձիու համար» կամ «Դա շո՞ւն է, թե՞ պոնի»: Որոշ մարդիկ պարզապես ապշում էին՝ իմանալով, որ Զևսը շուն է:
Զևսը 70 կգ էր կշռում: Նա ամեն օր մոտավորապես 13 կգ շան կեր էր ուտում:

Այս նկարում Զևսը պատկերված է Դենիս Դուրլագի հետ:

Քևին ու Դենիս Դուրլագները նշել են, որ շատ կկարոտեն իրենց սիրելի շանը: Նա այնքան մեծ ուրախություն էր բերել իրենց կյանք: Զևսին միայն նրա ընտանիքի անդամները չէ, որ սիրում էին:
Լինելով թերապևտիկ շուն (բուժական նպատակների ծառայող շուն)՝ Զևսը տերերի հետ միասին այցելում էր դպրոցներ ու հիվանդանոցներ: Դուրլագն ասել է, որ շատ կկարոտի այն պահերը, երբ տեսնում էր, թե մարդկանց դեմքերն ինչպես են պայծառանում Զևսի ներկայությունից: Հարցազրույցի ընթացքում նա ասել է.
Ես ողջ կյանքիս ընթացքում չեմ մոռանա Զևսի հետ կապված որոշ պահեր: Նա անկասկած հրաշալի շուն էր: