14:30 , 12 սեպտեմբեր, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Նրա ձեռքերում կամ ջութակի աղեղն է կամ դիրիժորական փայտիկը: Սպիվակովը բեմում է մոտ 40 տարի, 35 տարի էլ հանդես է գալիս որպես դիրիժոր: Մաեստրոն նշում է 70-ամյակը: Երաժշտի հոբելյանը մի քանի այլ նշանավոր իրադարձությունների հետ է համընկնել: Լրանում է Մոսկվայի «Վիրտուոզներ»պետական կամերային նվագախումբի 35-ամյակը ու Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի 20 տարին: Իսկ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սպիվակովը, նշում է իր 10-ամյակը:
Վլադիմիր Սպիվակովին հոբելյանի առթիվ շնորհավորել է Հայաստանի Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու աջակցմանն ուղղված` Սպիվակովի բազմամյա գործունեությունը նպաստում է երաժշտարվեստի զարգացմանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու համար:
Երաժիշտն իր 70-ամյակը նշելու է ինչպես միշտ` նախ ջութակը, հետո դիրիժորական փայտիկը ձեռքին, բեմի վրա: Սպիվակովը Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահն է ու հոբելյանական համերգն էլ կկայանա հենց այդ տանը:
Տեսանյութն՝ այստեղ