13:18 , 12 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ և արդիականացնում սպառազինությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Օհանյանը:
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չի մանրամասնել, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրել է ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ