Գիշերը օրգանիզմը վերականգնվում է։ Արդյոք ձեր գործողություններով օգնո՞ւմ եք օրգանիզմին վերականգնվել։
Քնելուց առաջ կատարվող գեղեցկության մի քանի ծիսակարգեր կարևոր նշանակություն են ունենում առողջ, գեղեցիկ տեսք ունենալու համար։
Ներկայացնում ենք 5 կարևոր գործողություն, որ պետք է կատարել քնելուց առաջ, եթե ցանկանում եք գեղեցիկ տեսք ունենալ առավոտյան։
1․Դիմահարդարման հեռացում․ քնելուց առաջ պարտադիր մաքրել դիմահարդարումը։ Եթե չեք սիրում հաճախ լվացվել, օգտագործեք մաքրող քսուկներ և հեռացրեք ողջ դիմահարդրումը։
2․Մաքրող դիմակներ․ սա շատ կարևոր է հատկապես զգայում մաշկ ունեցողների համար։ Մաքրող դիմակի օգտագործումը երեկոյան առավել նպատակահարմար է, քանի որ այն առավել երկար ժամանակ է ունենում գիշերվա ընթացքում ներծծվել և տալ առավելագույն արդյունքներ։
3․Աչքերի շուրջ մաշկի մշակում․քնելուց առաջ աչքերի շուրջ նուրբ մաշկին պետք է քսել կրեմ։ Անգամ եթե դեռ երիտասարդ եք և մաշկն առաձգական է, աչքերի մաշկի համար նախատեսված կրեմները շատ կարևոր են հետագայի համար։ Այս հատվաքում մաշկի խոնավեցումը կանխում է կնճիռների առաջացումը։ (կարող եք կարդալ նաև՝ Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել աչքի կրեմ և ազատվել կնճիռներից)
